Փոքրիկ «երևանյան բակ» մայրաքաղաքի սրտում. Loft Room-ը՝ նոր հանդիպավայր

Փոքրիկ «երևանյան բակ» մայրաքաղաքի սրտում. Loft Room-ը՝ նոր հանդիպավայր

PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի սրտում կբացվի նոր վայր՝ Loft Room-ը, որը կապահովի նոր մշակույթ:

Նոր բար-սրճարանը կտարբերվի իր ֆորմատով Loft անտիկաֆեից. այստեղ թույլ կտան օգտագործել ոգելից խմիչքներ, և կլինի համեղ խոհանոց, սակայն ծխելն արգելված կլինի:

Ինչպես PanARMENIAN.Net -ի հետ զրույցում նշեց LOFT-ի տնօրեն Արևիկ Համբարձումյանը, մայրաքաղաքի սրտում՝ Հյուսիսային պողոտայի վրա բացվող նոր վայրը կհիշեցնի երևանյան հին բակ և կառանձնանա իր կոլորիտով:

Նրա խոսքով, հենց բացմանը Loft Room-ի այցելուները հնարավորություն կունենան վերադառնալու «երևանյան մանկություն» և խաղալու բակային խաղեր՝ կլաս, նարդի, դոմինո: Իսկ մուտքի մոտ հյուրերին կառաջարկեն ծաղկամաններ, որոնց վրա նրանք կգրեն իրենց անուններն ու կթողնեն դրանք Loft Room-ում:

Նորաբաց վայրը հաճախ հյուրընկալելու է հանրահայտ ու սիրված երգիչների, բենդերի և դիջեյների ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:

Օրվա առաջին կեսին Loft Room-ը հարմար կլինի գործնական հանդիպումների և նեթվորքինգի համար, իսկ երեկոյան՝ լիցքաթափման և ժամանցի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---