Տիմատիի բացօթյա համերգին Երևանում ավելի քան 40.000 հանդիսատես էր հավաքվել 9 հունիսի 2017 - 00:05 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայացավ ռուս հիփ-հոփ կատարող Տիմատիի բացօթյա համերգը, որին մուտքն անվճար էր։ Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնեց համերգը կազմակերպած Jet Set ընկերության հիմնադիր Արման Ալեքսանյանը, ըստ իրենց մոտավոր հաշվարկի, համերգին ավելի քան 40.000 հանդիսատես էր ներկա։ Դեպի Հրապարակ տանող բոլոր մուտքերն ու փողոցները լի էին մարդկանցով։ «Մոտ 45.000 մասնակից ենք հաշվել»,- ասաց Ալեքսանյանը՝ նշելով, որ իրենք շատ գոհ են, քանի որ համերգն անցավ նույնիսկ սպասվածից ավելի լավ։
Մինչ այդ Ալեքսանյանն ասել էր, որ Հանրապետության հրապարակը մոտ 30.000 հանդիսատես կարող է տեղավորել, բայց իրենք ավելին են ակնկալում։ Չնայած համերգը սկսվեց ժամը 20:00 -ին, հանդիսատեսը սկսել էր հավաքվել դեռ ժամը 19:00-ից։ Մինչև երգչի բեմ բարձրանալը ներկաներին զբաղեցնում էր Տիմատիի պաշտոնական DJ-ը, Black Star լեյբլի մասնակից DJ Philchansky-ն։ Ինքը Տիմատին բեմ բարձրացավ ժամը 21:00-ին ու մոտ ժամ ու կես տևողությամբ համերգ տվեց՝ կատարելով ինչպես համեմատաբար նոր, այնպես էլ հին հիթեր։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |