ՀՀԿ-ն որոշել է ԱԺ պատվիրակությունների ղեկավարների թեկնածուներին

ՀՀԿ-ն որոշել է ԱԺ պատվիրակությունների ղեկավարների թեկնածուներին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշել է ԱԺ պատվիրակությունների ղեկավարների թեկնածուներին: Այս մասին Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է, որ ՀՀԿ գործադիր մարմնի հունիսի 8-ի նիստում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական խնդիրներ:

Նրա խոսքերով՝ ամփոփվել են այս օրերին ԱԺ արտահերթ նիստի աշխատանքները, ինչպես նաև քննարկումներ են ծավալվել արտաքին քաղաքական օրակարգի հետ կապված, ասել է Panorama.am-ը:

Այսպիսով, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավարն է Արա Բաբլոյանը, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի ղեկավարը՝ Էդուարդ Շարմազանովը, ԵԽԽՎ-ում՝ Արփինե Հովհաննիսյանը, ԵԱՀԿ-ում՝ Հերմինե Նաղդալյանը, Եվրանեստում՝ Արմեն Աշոտյանը, Հայաստան-Եվրամիություն՝ Արմեն Աշոտյանը, ՆԱՏՕ-ում՝ Կորյուն Նահապետյանը, Ուղղափառություն՝ Արտաշես Գեղամյանը, Սևծովյան խորհրդարանական վեհաժողովում՝ Գագիկ Մինասյանը, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում՝ Մարգարիտ Եսայանը, Միջխորհրդարականան միությունում՝ Արա Բաբլոյանը։

Քննարկել են նաև միջխորհրդարանական հանձնաժողովների պատվիրակությունների ղեկավարների հարցը. «Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական պատվիրակության ղեկավարն է Արտաշես Գեղամյանը, Հայաստան-Վրաստան՝ Էդուարդ Շարմազանովը, Հայաստան-Արցախ՝ Արա Բաբլոյանը, Հայաստան-Բելառուս՝ Էդուարդ Շարմազանովը, Կիպրոսինը՝ Էդուարդ Շարմազանովը, Հայաստան-ԱՄՆ՝ Արփինե Հովհաննիսյանը։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---