Norway Chess. Լևոն Արոնյանը 3-րդ ոչ ոքին է խաղացել

Norway Chess.  Լևոն Արոնյանը 3-րդ ոչ ոքին է խաղացել

PanARMENIAN.Net - Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում տեղի ունեցան Norway Chess գերհզոր մրցաշարի երրորդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանի մրցակիցն էր Անիշ Գիրին:

Ամբողջ պարտիայի ընթացքում խաղատախտակին պահպանվել է հավասարության նշան, և 53-րդ քայլին կողմերը համաձայնվել են ոչ ոքի արդյունքի:

Հաշտություն է կնքվել նաև Norway Chess մրցաշարի 3-րդ տուրի մյուս բոլոր պարտիաներում՝ Կարլսեն – Նակամուրա, Կրամնիկ – Սո, Վաշիե-Լագրավ – Կարուանա և Կարյակին – Անանդ դիմակայություններում, տեղեկացնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան:

3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում են գլխավորել են 2-ական միավոր վաստակած Վլադիմիր Կրամնիկը և Հիկարու Նակամուրան: 6 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Ֆաբիանո Կարուանան, 1.5-ական միավորով կիսում են 3-8-րդ հորիզոնականները, իսկ մեկական միավոր վաստակած Անիշ Գիրին և Վիշվանաթան Անանդը եզրափակում են աղյուսակը:

Հունիսի 9-ին մրցաշարում հանգստյան օր է:

Առաջին և երկրորդ պարտիաներում Արոնյանը ոչ ոքի էրխաղացել Հիկարու Նակամուրայի և Ֆաբիանո Կարուանայի հետ:

Կարդացեք նաև՝Շախմատի ԵԱ. Միջազգային վարպետ Միքայելյանը հաղթել է գրոսմայստեր Անտոնին

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---