Թիլերսոնը կարող է միջնորդ դառնալ Կատարի և մյուս արաբական երկրների միջև![]() 9 հունիսի 2017 - 12:00 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափմն առաջարկել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին միջնորդ դառնալ Կատարի շուրջ ստեղծված իրավիճակում: Նա պետք է միջնորդ դառնա Կատարի և մյուս արաբական երկրների միջև, որոնք խզել են դիվանագիտական կապերն այդ երկրի հետ: ԱՄՆ-ն կգերադասեր, որ Պարսից ծոցի երկրներն ինքնուրույն հանգուցալուծեն ճգնաժամը: Վաշինգտոնը նաև վստահ չէ, որ միջնորդության առաջարկը կընդունվի դիմակայության մասնակիցների կողմից, հայտնում է ՌԲԿ-ն Associated Press-ի վրա հղումով: Հունիսի 8-ին Կատարը հայտարարեց, որ պատրաստ չէ փոխել իր արտաքին քաղաքականությունն այլ արաբական պետությունների հետ վեճը հարթելու համար և երբեք չի գնա զիջումների: Արաբական մի շարք պետություններ՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ: Ավելի ուշ նրանց միացան նաև Եմենը, Լիբիան, Մալդիվները: Քաթարի և հարևան երկրների միջև տարաձայնություններ առաջացան Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ գագաթնաժողովից հետո Էր Ռիադում, երբ Քաթարի լրատվական գործակալությունը երկրի էմիրի անունից ելույթ հրապարակեց Իրանի հետ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին:Մինչդեռ հենց հանդիպման ժամանակ Սաուդյան իշխանությունները բոլոր հյուրերի անունից դատապարտեցին Թեհրանին վերջինիս «թշնամական քաղաքականության» համար և համարժեք քայլերով սպառնացին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |