Թուրքիայի ԱԳՆ. Անկախության հանրաքվեի մասին Իրաքյան Քրդստանի որոշումը սարսափելի սխալ է![]() 9 հունիսի 2017 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Իրաքի քրդական ինքնանվարության իշխանությունների որոշումը անկախության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին, սարսափելի սխալ է՝ հարկավոր է պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը: Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրաքյան Քրդստանի իշխանությունները մտադիր են անկախության մասին հանրաքվե անցկացնել սեպտեմբերի 25-ին: «Իրաքի քրդական ինքնավարության անկախացման մասին հանրաքվե անցկացնելու որոշումը համարում ենք սարսափելի սխալ: Իրաքի տարածքային ամբողջականության և քաղաքական միասնության պահպանումն այդ երկրի հանդեպ թուրքական քաղաքականության հիմնարար սկզբունքն է: Դա տարածաշրջանում կայունության, խաղաղության և անվտանգության պահպանման գլխավոր պայմանն է»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի, հանրաքվեի մասին որոշումը չի արտահայտում իրաքյան ժողովրդի կամքը: Ըստ հայտարարության, ահաբեկչական ԻՊ դեմ պայքարի պայմաններում հարկավոր է, որ երկիրը միասնական լինի, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին մարտին ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը հայտնել էր, որ հանրաքվեն ԻՔ անկախության մասին կանցկացվի մոտ ապագայում: Ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին ավելի վաղ հայտարարել էր, որ Իրաքյան Քրդստանը վաղ թե ուշ հանրաքվե կանցկացնի անկախության մասին նույնիսկ առանց Բաղդադի հավանության: «Հանրաքվեն մեր ազգային իրավունքն է: Չեմ կարծում, որ Բաղդադը կարգելափակի ժողովրդի այդ իրավունքը, իսկ եթե անի, մեզ միևնույն է դա չի կանգնեցնի»,-ասել էր նա: Իրաքյան Քրդստանն, անտեսելով Արևմուտքի հորդորները, վերջին շրջանում բազմիցս է խոսել անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Նման հնարավորության մասին Բարզանին հայտարարել էր դեռևս 2014-ի հուլիսի 1-ին: Մեկ տարի անց նա հայտարարեց, որ հանրաքվեն կանցկացվի ԻՊ դեմ մարտական գործողությունների հաջող ավարտից հետո: Ընթերցեք նաև. Իրաքյան Քրդստանի անկախության մասին հանրաքվեն կարող է անցկացվել աշնանը ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |