Նյուքասլում զինյալը պատանդներ է վերցրել![]() 9 հունիսի 2017 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի հյուսիս-արևելքում գտնվող Նյուքասլ քաղաքում դանակով զինված տղամարդը մի քանի պատանդ է վերցրել: Հայտնի է, որ պատանդները տեղի զբաղվածության կենտրոններից մեկի աշխատակիցներ են, հայտնում է Lenta.ru-ն The Independent-ի վրա հղումով: Պատահարի վայր են ժամանել ոստիկաններ: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: Վերջին շրջանում Մեծ Բրիտանիան հայտնվել է ահաբեկիչների թիրախում: Հունիսի 3-ի երեկոյան Լոնդոնում կամրջի վրա միկրոավտոբուսը քշել է բազմության վրա, որից հետո մեքենայից դուրս է եկել 3 հոգի և դանակներով հարձակվել մարդկանց վրա։Ահաբեկչության հետևանքով զոհվել է 7 մարդ, 48-ը տուժել են՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |