Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել ԵՍԶՈՒՊ-ի դադարեցման մասին

PanARMENIAN.Net - Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Ռուսաստանի կողմից Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒՊ) պայմաննարի կատարման դադրեցման մասին: Պետդումայի կողմից նոյեմբերի 7-ին ընդունված եւ Դաշնության Խորհրդի կողմից նոյեմբերի 16-ին հավանության արժանացած օրենքը հնարավոր է համարում Պայմանագրի վերականգնումը ՌԴ նախագահի որոշմամբ, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:



ԵՍԶՈՒՊ-ն ստրագրվել է 1990 թվականին Փարիզում 22 պետությունների կողմից եւ ուժի մեջ է մտել 1992 թվականին: Այն նախատեսում էր մոտավոր հավասարություն զորքերի քանակության եւ սովորական սպառազինության (տանկեր, ռազմական զրահապատ մեքենաներ, հրետանային համակարգեր, ռազմական ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ) հարցում ՆԱՏՕ-ի եւ Վարշավայի պայմանագրի միջեւ:



1999 թվականի նոյեմբերին ԵՍԶՈՒՊ-ի բոլոր մասնակիցները Ստամբուլում համաձայնագիր են ստորագրել նոր պայմաններին դրա ադապտացման մասին, որոնք ծագել են ԽՍՀՄ փլուզումից եւ ՆԱՏՕ-ի ընդարձակումից հետո: Համաձայնագրում հիմնականում հաշվի են առնվում Ռուսաստանի անհանգստությունները:



Սակայն, ներկա դրությամբ ադապտացված ԵՍԶՈՒՊ-ն վավերացրել են միայն Բելառուսը, Ուկրաինան, Ղազախստանն ու Ռուսաստանը: ՆԱՏՕ-ի երկրները վավերացումը մեկնաբանում են Վրաստանից եւ Մոլդավիայից ռուսական զորքերի դուրս հանումով: Փաստորեն երկու կողմն էլ մինչեւ վերջ չօգտագործեցին զորքերի եւ ռազմական տեխնիկայի սահմանափակումը: Ինչպես նշում են ռազմական մասնագետները, նոր տեխնոլոգիաները անպիտան են դարձրել հրազենային տեխնիկայի նախկին քանակությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---