Հունիսի 12-ին թվային ցանցով հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է

Հունիսի 12-ին թվային ցանցով հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է

PanARMENIAN.Net - Ըստ հեռուստաընկերությունների հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցի, հունիսի 12-ին` ժամը 01:00-07:00-ն, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ: Այս մասին հաղորդում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Նշված ժամանակահատվածում թվային ցանցով հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է:

Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---