Պուտին. ԻՊ-ն Կենտրոնական Ասիան ապակայունացնելու ծրագիր է պատրաստում 9 հունիսի 2017 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ահաբեկչական «Իսլամական պետությունը» Կենտրոնական Ասիայի երկրների և ՌԴ հարավային շրջանների ապակայունացման ծրագիր է պատրաստում: Նա հավելել է, որ Պետերբուրգում իրականացված ահաբեկչությունը հաստատել է, որ այդ կազմակերպության օղակները կան ՇՀԿ երկրներում: «Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրներում ստեղծվել են և գործում են ԻՊ-ականների ընդհատակյա ենթախմբեր: Ըստ հայտնի տեղեկության, ԻՊ-ն Կենտրոնական Ասիայի և ՌԴ հարավային շրջանների ապակայունացման նոր ծրագիր է մշակում»,-ասել է Պուտինն Աստանայում՝ ՇՀԿ անդամ երկրների ղեկավարների նիստում: «Հարկավոր է սերտացնել ՇՀԿ հատուկ ծառայությունների համակարգումը, այդ թվում տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցների գծով»,-ասել է Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կապույտ գծում պայթյուն է որոտացել, որի հետևանքով 14 մարդ է զոհվել: ՌԴ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը հայտարարել է, որ պայթյունը Պետերբուրգի մետրոպոլիտենում ահաբեկչական գործողություն էր:Ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքով 6 անձ է ձերբակալվել: Պայթուցիկ սարքը մետրոյում գործի է դրել մահապարտ ահաբեկիչը: Ըստ նախնական տվյալների, մահապարտը Միջին Ասիայի 23-ամյա բնակիչ էր: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել |