Թուրքիայում ականապատ մեքենա է պայթել 9 հունիսի 2017 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավարևելյան Բաթման գավառում ականապատ մեքենա է պայթել ոստիկանության պահակակետի մոտ: Առնվազն 3 վիրավոր կա: Պայթյունը որոտացել է Կզոլուկ քաղաքից ոչ հեռու: Պատահարի վայր են ժամանել շտապ օգնության և ոստիկանության մեքենաներ: Թաղամասը պաշարված է, հայտնում է ՌԻԱ Նովոստին NTV հեռուստաալիքի վրա հղումով: Ավելի վաղ Բաթման գավառում գործողություն էր իրականացվել Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների դեմ: Թուրքիայի և ՔԱԿ հակամարտությունը շարունակվում է արդեն 33 տարի և խլել է 40.000 մարդու կյանք: 2015-ի հուլիսին Թուրքիայում ՔԱԿ հետ հակամարտության վերսկսումից ի վեր քրդերի հետ բախումներում սպանվել է ավելի քան 800 զինվորական ու ոստիկան: Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել է այդ ընթացքում մոտ 7000 քուրդ ապստամբի ոչնչացման մասին: Քրդերը պնդում են, որ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ բազում խաղաղ բնակիչներ են զոհվել: Թուրքիայի Մարդու իրավունքների հիմնադրամը զեկույց է կազմել արևելյան և հարավարևելյան քրդաբնակ շրջաններում պետության կողմից հայտարարված պարետային ժամերի վերաբերյալ: Զեկույցից պարզ է դարձել, որ 2015-ի օգոստոսի 15-ից մինչև 2017-ի հունիսի 1-ը նշյալ շրջանների 10 քաղաքում ու 43 շրջաններում ընդհանուր առմամբ 218 անգամ պարետային ժամ (փողոց դուրս գալու արգելք) է հայտարարվել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |