Գրող Լիմոնովը՝ Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»![]() 9 հունիսի 2017 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն «սև ցուցակում» է ընդգրկել ռուսաստանցի գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովին վերջերս Արցախ կատարած այցի համար: «Լիմոնովի հարցը քննարկված է»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը: Ըստ նրա, հաստատվել է, որ Լիմոնովը «ապօրինաբար» այցելել է Լեռնային Ղարաբաղ և նրա անունն ընգրկվել է անցանկալի անձանց ցուցակում: Նա իր անունը կգտնի «ԱԳՆ թարմացված ցուցակում», -հավելել է Հաջիևը, հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»: Ռուս գրող և հրապարակախոս Էդուարդ Լիմոնովն Արցախ էր այցելել հունիսի սկզբին: Նա ասել էր, որ Ղարաբաղը քրիստոնեական աշխարհի ծայրամասում է գտնվում: «Ռուսաստանը, համեստ պետություն է: Պետք է բղավել Ադրբեջանի վրա և ասել, որ հեռանան այնտեղից,»,- գրել է նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |