Ամառային թեժ weekend. Ոչխարների խուզման փառատոն, շների ցուցահանդես, փարթիներ և համերգներ 9 հունիսի 2017 - 20:07 AMT PanARMENIAN.Net - Երևանում շատ շոգ է, և ինչպես երևում է, հանգստյան օրերին ամեն առումով թեժ է լինելու, սպասվում են մի շարք հետաքրքիր միջոցառումներ՝ համերգներից մինչև սրճարանի բացում: PanARMENIAN.Net –ն առանձնացրել է իր ճաշակով մի քանի տարբերակ ամառային այս weekend-ն ավելի հիշարժան դարձնելու համար: Ոչխարների խուզման փառատոն
Հունիսի 10-ին Սյունիքի մարզի Խոտ համայնքում գտնվող Սյունիքի Անասնաշուկայի տարածքում Ոչխարների խուզման փառատոն կանցկացվի: Փառատոնի ընթացքում սպասվում է ոչխարների խուզման մրցույթ համայնքների միջև, ցուցահանդես-վաճառք, ինչպես նաև այլ մրցույթներ և խաղեր: Ընթացքում կհնչի ազգային կենդանի երաժշտություն, կլինի պար, լարախաղաց, սպորտային միջոցառումներ, ինչպես նաև երեխաների համար նախատեսված խաղեր: Փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև նպաստել զբոսաշրջության զարգացմանը: Բոլոր հյուրերը հնարավորություն կունենան օգտվել տեղում կազմակերպված սննդի տաղավարներից (Food Court): Տարածքում կգործի նաև բացօթյա սրճարան և մանկական խաղահրապարակ: Սկիզբը՝ ժամը 12:00-ին, մուտքն ազատ է: Շների ցուցահանդես
Հայկական կինոլոգիական ակումբը «Գոլդի» Միջազգային կինոլոգների միության հետ համատեղ հունիսի 11-ին անցկացնում է Երևանում տարբեր ցեղատեսակների շների միջազգային ցուցահանդես: Հայկական կինոլոգիական ակումբ «Գոլդի»-ն հիմնադրվել է 2013թ. և համագործակցում է Միջազգային կինոլոգների միության հետ: Ցուցահանդեսը կանցկացվի «Հրազդան» համալիրում: Ցուցահանդեսի սկիզբը՝ ժամը 12:00-ին: Փարթիներ և համերգներ
Հունիսի 9-ին և 10-ին «Սիմոնա» բարում կանցկացվի հետաքրքիր միջոցառում՝ Մոսկվայից հրավիրված հայտնի բարմեն Նիքի Թայի մասնակցությամբ: ՌԴ մայրաքաղաքի Mendeleev հայտնի բարի հմուտ բարմենը 2 օր շարունակ «Սիմոնայում» 4 հատուկ կոկտեյլ կպատրաստի այցելուների համար: Այդ ամենը կուղեկցվի որակյալ երաժշտությամբ: Սմիզբը՝ ժամը 21:00-ին: Հունիսի 9-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում ելույթ կունենա «Միքայել Ոսկանյան և ընկերներ» հայտնի բենդը: Կհնչի ջազ-ֆոլկ և ֆոլկ-ֆյուժն: Միջոցառման սկիզբը՝ ժամը 20:00, տոմսի արժեքը՝ 3000: Հունիսի 10-ին «Էնոտեկա» գինու բարում կհնչի ջազ, ելույթ կունենա Վահագն Հայրապետյանի Quartet-ը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:00-ից, մուտքավճարը՝ 3000 դրամ: Հունիսի 10-ին Միրզոյան գրադարանում էլեկտրոնային երաժշտություն կնվագեն Arni Rock-ը և Հայկ Սոլարը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 19:00: Հունիսի 10-ին ժամը 19:00-ին Radisson Blu Hotel-ում տեղի կունենա այս տարվա առաջին garden open air party-ն, կհնչի էլեկտրոնային երաժշտություն, ինչպես նաև կենդանի կատարում Կուբայից ժամանած Իվոն Ֆերնանդեսի կողմից: Սկիզբը՝ ժամը 17:00, մուտքավճար՝ 2000 դրամ: Հունիսի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա Trio Mandili վրացական ֆոլկ խումբը, որի առաջին՝ Apareka տեսահոլովակը արդեն հավաքել է 20 միլիոնից ավելի դիտում, իսկ երկրպագուների բանակը շարունակում է աճել: Համերգի սկիզբը՝ ժամը 19:00-ին, տոմսերի արժեքը՝ 3000, 4000, 5000, 7000, 8000, 10 000,12 000 դրամ: Loft Room-ի բացումը մայրաքաղաքի սրտում
Հունիսի 9-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի սրտում կբացվի նոր վայր՝ Loft Room-ը, որը կապահովի նոր մշակույթ: Նոր բար-սրճարանը կտարբերվի իր ֆորմատով Loft անտիկաֆեից. այստեղ թույլ կտան օգտագործել ոգելից խմիչքներ, և կլինի համեղ խոհանոց, սակայն ծխելն արգելված կլինի: Ինչպես PanARMENIAN.Net -ի հետ զրույցում նշեց LOFT-ի տնօրեն Արևիկ Համբարձումյանը, մայրաքաղաքի սրտում՝ Հյուսիսային պողոտայի վրա բացվող նոր վայրը կհիշեցնի երևանյան հին բակ և կառանձնանա իր կոլորիտով: Նրա խոսքով, հենց բացմանը Loft Room-ի այցելուները հնարավորություն կունենան վերադառնալու «երևանյան մանկություն» և խաղալու բակային խաղեր՝ կլաս, պարան, նարդի, դոմինո: Իսկ մուտքի մոտ հյուրերին կառաջարկեն ծաղկամաններ, որոնց վրա նրանք կգրեն իրենց անուններն ու կթողնեն դրանք Loft Room-ում: Նորաբաց վայրը հաճախ հյուրընկալելու է հանրահայտ ու սիրված երգիչների, բենդերի և դիջեյների ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Առողջ մարմնում՝ առողջ հոգի
Առաջնորդվելով «կյանքը` սպորտի ռիթմով» սկզբունքով՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հունիսի 10-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում կազմակերպում է առավոտյան բացօթյա մարզումներ: Մարզումները կանցկացնեն Հայաստանի ֆիթնեսի լավագույն մարզիչներից մի քանիսը: Մասսայական մարզումների միջոցով նախարարությունը նպատակ է հետապնդում խթանել առողջ ապրելակերպը՝ այն դարձնելով կենսակերպի անբաժան մաս: Մարզումները կսկսվեն առավոտյան ժամը 11:00-ից և կշարունակվեն մինչև 14:00: Մարզումները ներառելու են 6 մարզատեսակ. warm-up, breakletics, cross-fit, tabata, stretching, trx: Մասնակցությունն ազատ է և առանց տարիքային սահմանափակման: Երևանում կարելի է նաև մասնակցել յոգայի ու չիգունի (ցի-գուն) շնչառական-առողջարար մարզումների, որոնք տեղի կունենան հունիսի 10-ին և 11-ին ժամը 06:30 - 07:20՝ Հաղթանակի զբոսայգում, ժամը 07:30 - 09:00՝ Անգլիական այգում, ժամը 09:10 - 10:00՝ Հրազդանի կիրճում: Ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքների համար մուտքն անվճար է: Կինոսերների համար
«Սինեմա Սթար» և «ԿինոՊարկ» կինոթատրոններում առաջիկա հանգստյան օրերին կինոսերները կկարողանան դիտել հետևյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը. «Մումիա» (The Mummy), «Հրաշք կինը» (Wonder Woman), «Մալիբուի փրկարարները» (Baywatch), «Սփարք. Տիեզերքի հերոսը» (Spark: A Space Tail), «Խոստումը» (The Promise), «Ստորջրյա դարաշրջան» (Deep), «Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» (Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tale): Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ |