Թուրքիայի կառավարությունը հավանություն է տվել Հյուսիսային Իրաքում ռազմական գործողության անցկացմանը 1 դեկտեմբերի 2007 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարությունը հավաստիացրել է, որ թույլ է տվել զինվորականներին հարվածներ հասցնել քուրդ ահաբեկիչների ուղղությամբ, որոնք գործում են Իրաքի տարածքում: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ սահմանամերձ ռազմական գործողություն անցկացնելու մասին որոշումը ընդունվել է նոյեմբերի 28-ին կառավարության նիստին: Ընդ որում, չի ճշտել` արդյոք նման գործողություն անցկացվելու է առաջիկա ժամանակներում, թե ոչ:Վերջին շաբաթներին Թուրքիան Իրաքի սահմանին կենտրոնացրել է հավելյալ զորքեր: Ինչպես հաղորդում է AP-ն, լեռներում, որտեղ թաքնվում են քուրդ ահաբեկիչները, ռազմական ուղղաթիռներից թռուցիկներ են տարածվել, որոնցում PKK-ից հեռացած եւ զենքերը վայր դրած անջատողականներին համաներում են առաջարկում: Իր հերթին, Վաշինգթոնն ու Բաղդադը ակտիվորեն դեմ են հանդես գալիս Իրաքի տարածքում ռազմական գործողություններին Թուրքիայի կողմից, ենթադրելով, որ դա կարող է ապակայունացնել իրադրությունը տարածաշրջանում: Անցյալ շաբաթ բարձրաստիճան թուրք եւ ամերիկացի զինվորականները Անկարայում բանակցությունների երկու փուլ են անցկացրել, որոնք նվիրված էին PKK-ի դեմ պայքարի գործում ուժերի կենտրոնացմանը, մասնավորապես, հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |