Թրամփը հորդորել է Կատարին դադարեցնել ահաբեկիչների ֆինանսավորումը![]() 10 հունիսի 2017 - 11:20 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում կոչ է արել Կատարին դադարեցնել ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորումը: «Կատարը, ցավոք, պատմականորեն ֆինանսավորել է ահաբեկչությունը շատ բարձր մակարդակով: Նրանք պետք է դադարեցնեն ֆինանսավորումը»,-ասել է նա: Նա նաև հորդորել է Կատարին և տարածաշրջանի մյուս երկրներին պայքարել ահաբեկչության դեմ, գրում է Kommersant-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափմն առաջարկել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին միջնորդ դառնալ Կատարի շուրջ ստեղծված իրավիճակում: Նա պետք է միջնորդ դառնա Կատարի և մյուս արաբական երկրների միջև, որոնք խզել են դիվանագիտական կապերն այդ երկրի հետ: Արաբական մի շարք պետություններ՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ: Ավելի ուշ նրանց միացան Եմենը, Լիբիան, Մալդիվները: Կատարի և հարևան երկրների միջև տարաձայնություններ առաջացան Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ գագաթնաժողովից հետո Էր Ռիադում, երբ Կատարի լրատվական գործակալությունը երկրի էմիրի անունից ելույթ հրապարակեց Իրանի հետ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին:Մինչդեռ հենց հանդիպման ժամանակ Սաուդյան իշխանությունները բոլոր հյուրերի անունից դատապարտեցին Թեհրանին վերջինիս «թշնամական քաղաքականության» համար և համարժեք քայլերով սպառնացին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |