Բրիտանիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերջնական են

Բրիտանիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերջնական են

PanARMENIAN.Net - Հայտնի են Բրիտանիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Հունիսի լույս 10-ի գիշերը հաշվառվել են Լոնդոնի վերջին ընտրատարածքի՝ Քենսինգթոնի արդյունքները: Այնտեղ տարբերությունը Պահպանողական և Ազատական կուսակցությունների միջև այնքան փոքր էր, որ հարկ եղավ մի քանի անգամ հաշվել քվեները:

Արդյունքում պահպանողականները հաղթել են 20 ձայնի առավելությամբ՝ զգալիորեն զիջելով դիրքերը: Վերջին խորհրդարանական ընտրություններին պահպանողականների առավելությունը Քենսինգթոնում 7000 ձայն էր, գրում է Deutsche Welle-ն Reuters-ի վրա հղումով:

Այսպիսով հայտնի դարձան ընտրությունների վերջնական արդյունքները՝ պահպանողականները 318 տեղ կունենան Համայնքների պալատում, իսկ ազատականները՝ 262:

Չնայած բացարձակ մեծամասնությունը կորցնելուն՝ Թերեզա Մեյը մտադիր է պահպանել վարչապետի պաշտոնը՝ դաշինք կազմելով Հյուսիսային Իռլանդիայի Ժողովրդավարական յունիոնիստական կուսակցության հետ: Միասին երկու կուսակցությունը կունենա 328 մանդատ, ինչը բավարար է մեծամասնություն ապահովելու համար:

Մինչդեռ Մեծ Բրիտանիայում կառավարական կոալիցիաներ շատ հազվադեպ են կազմվում: Հաջողվելու դեպքում սա կլինի ընդամենը երկրորդ այդպիսի դեպքը Երկրորդ համաշխարհայինից հետո:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---