Դիմորդների 9%-ը կտրվել է հայոց լեզվի ու գրականության միասնական քննությունից![]() 10 հունիսի 2017 - 11:39 AMT PanARMENIAN.Net - «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանը մասնակցած 5011 դիմորդից առավելագույն 20 միավոր է ստացել 51 դիմորդ: Այս մասին ասել է ՀՀ ԿԳՆ գտանահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը՝ նշելով, որ սրանք նախնական տվյալներ են։ «Առարկայի միջին միավորը կազմել է 13.1: Անբավարար են ստացել 9 տոկոսը, իսկ 80 տոկոսը եղել է միջին միավորների սահմաններում՝ 7.5-16»,- ասել է ԳԹԿ տնօրենը, հաղորդում է Panorama.am-ը։ Վերջնական արդյունքները հայտնի կլինեն հունիսի 11-ին։ Պետական քննություններին մասնակցում է 1530 դիմորդ: Քննություններն անցկացվում են 13 քննակենտրոնում՝ 11-ը մարզերում, 2-ը՝ Երևանում։Եվս 2 քննակենտրոն գործում է Արցախում: Հաջորդ քննությունը կանցկացվի հունիսի 9-ին` «Ֆիզիկա», հունիսի 13-ին` «Օտար լեզուներ», հունիսի 16-ին` «Մաթեմատիկա», հունիսի 20-ին` «Հայոց պատմություն», «Քիմիա», հունիսի 23-ին` «Ռուսաց լեզու» առարկաներից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |