ՄԱԿ. Կիպրոսի վերամիավորման շուրջ բանակցությունները կվերսկսվեն հունիսի 28-ին![]() 10 հունիսի 2017 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի վերամիավորման շուրջ բանակցությունները կվերսկսվեն հունիսի 28-ին Ժնևում: Այդ մասին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի և կիպրոսցի թուրքերի առաջնորդ Մուստաֆա Աքինջիի մայիսին կայացած բանակցությունները տապալվեցին եզրափակիչ գագաթնաժողովի և կղզու վերամիավորման մասին եզկարացության հարցում ընդհանուր լեզու չգտնելու պատճառով, հայտնում է Eurointegration.com-ը Reuters-ի վրա հղումով: 2017-ի հունվարին Ժնևում տեղի ունեցան Կիպրոսի վերամիավորման շուրջ բանակցություններ, որտեղ քննարկվել են անվտանգության և երաշխիքների հարցեր: Դրանք ավարտվեցին առանց համաձայնագիր կնքելու, սակայն որոշվեց քննարկումները շարունակել տեխնիկական մակարդակով: Բանակցությունների առավել խնդրահարույց մասը մինչև 1974թ. թուրքական ներխուժումը Կիպրոսի հույներին պատկանող սեփականության հարցն է: Կողմերը պետք է պայմանավորվեն այդ սեփականությունը վերադարձնելու կամ փոխհատուցման մասին, եթե փոխհատուցման՝ ապա ինչ չափի: Լուծման է ենթակա նաև կղզիում թուրքական զորքերի հարցը, որոնց թվաքանակը հասնում է 30.000-ի: Հարկավոր է որոշել նաև, թե ով է լինելու գործարքի իրականացման երաշխավորը՝ ԵՄ-ն թե Մեծ Բրիտանիան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |