Իբրահիմովիչը հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից»![]() 10 հունիսի 2017 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Շվեդացի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից» ազատ գործակալի կարգավիճակով: Պրեմիեր լիգան հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հեռացել են իրենց ակումբներից պայմանագրերի ավարտից հետո կամ դրանց խզման արդյունքում: Իբրահիմովիչը միակն է այդ ցուցակում «Մանչեսթեր Յունայթեդից»: Իբրահիմովիչը կարող էր ևս 1 տարով երկարացնել պայմանագիրը, սակայն չակտիվացրեց պայմանագրի այդ կետը գարնանը, իսկ հետո ծանր վնասվածք ստացավ, որը թույլ կտա նրան մարզադաշտ վերադառնալ միայն 2018-ին: Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ-ից 2016-ի ամռանը: Անցած խաղաշրջանում նա 28 գոլի հեղինակ է դարձել 46 խաղի մասնակցելով և դառնալով անգլիական թիմի լավագույն ռմբարկուն: Պայմանագրի ավարտը չի նշանակում, որ Իբրահիմովչը պարտադիր պետք է լքի թիմը: Ավելի վաղ ոչ պաշտոնական տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ ակումբը պատրաստ է վերականգնվելու հնարավորություն տալ ֆուտբոլիստին «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազայում: Ավելի վաղ Լուի վան Գալը նման հնարավորություն էր տվել դարպասապահ Վիկտոր Վալդեսին, երբ նա վերականգնվում էր վնասվածքից հետո և մնացել էր առանց ակումբի: Նրա ապաքինվելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր կնքեց Վալդեսի հետ:
![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |