Ղազախստանում ակնկալում են, որ «Աստանա էքսպո 2017»-ը մոտ 5 մլն այցելու կունենա10 հունիսի 2017 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի իշխանություններն ակնկալում են, որ Աստանայում հունիսի 9-ին բացված «Աստանա էքսպո 2017» -ն ավելի քան 5 մլն այցելու կունենա 3 ամսում: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Աստանա էքսպո 2017» բաժնետիրական ընկերության վարչության նախագահ Ահմեդժան Եսիմովը: «Մենք արդեն 1,3 մլն տոմս ենք վաճառել»,-ասել է նա՝ նշելով, որ առաջին մի քանի ժամում ավելի քան 10.000 մարդ է այցելել ցուցահանդես: Ըստ Եսիմովի, ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքների համար ծախսվել է 400 մլրդ տենգե՝ մոտ $1.3 մլրդ: Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 10-ի առավոտյան այցելել է «Աստանա էքսպո 2017» մասնագիտացված միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավար, որը գտնվում է «Մետաքսի ճանապարհ» կոչվող հավաքական տաղավարում: Հայաստանին տրամադրված տարածքում ցուցադրված են ոչ միայն այլընտրանքային էներգետիկայի հայաստանյան առաջարկները, այլև զուգահեռաբար ներկայացված են Հայաստանի մշակույթի, պատմության, տնտեսության, զբոսաշրջության և ներդրումային հնարավորությունները, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ Աստանայի ցուցահանդեսի շրջանակներում մինչև սեպտեմբերի 10-ը նախատեսվում է կազմակերպել նաև մասնակից-երկրների ազգային օրեր Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |