Սիրիա առաքված օգնության մի մասը տեղափոխվել է Դամասկոս![]() 10 հունիսի 2017 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Սիրիա առաքված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակի մի մասը հունիսի 9-ին տեղափոխվել է մայրաքաղաք Դամասկոս: Սիրիայի հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնությունը` հիմնականում հագուստ և սննդամթերք, բեռնաթափվել է Դամասկոսի թեմի Սուրբ Սարգիս հայկական առաջնորդանիստ եկեղեցու տարածքում: ՀՀ ՊՆ հաղորդմամբ, Սիրիայում ՀՀ դեսպանության և համայնքի ներկայացուցիչների ջանքերով կկազմակերպվի մարդասիրական օգնության բաշխման գործընթացը: Մարդասիրական օգնությունն ուղեկցելու և տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիայում գտնվող ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչները հանդիպել են արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի և Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Դեսպանը նշել է, որ սիրիահայ համայնքը կայացած, ավանդական համայնք է, իր բազմաբնույթ հաստատություններով: Սիրիահայերը երկրում լավ համբավ, ճանաչում և հեղինակություն ունեն: «ՀՀ նախագահի հանձնարարությամբ իրականացվող մարդասիրական օգնության նախաձեռնությունն էլ ավելի է ամրապնդում հայերի համբավն ու խթանում հայ-սիրիական եղբայրական հարաբերությունների զարգացումը», - փաստել է դիվանագետը: Առաջիկա օրերին մարդասիրական օգնության մնացած մասը Սիրիայում Հայաստանի դեսպանության և ՌԴ Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի համատեղ ջանքերով, կտեղափոխվի Հալեպ, Քեսաբ և այլ քաղաքներ: ՀՀ նախագահի հանձնարարությամբ, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հունիսի 7-ին Սիրիա է առաքվել հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը:Այն ներառում է շուրջ 18 տոննա առաջին անհրաժեշտության պարագաներ՝ հիմնականում սննդամթերք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |