Ջերմուկում քննարկվել է խոշոր ՍՊԱ կենտրոնի կառուցման հարցը![]() 10 հունիսի 2017 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Ջերմուկում նախատեսվում է բնական տաք ջրերի փակ և բացօթյա լողավազանային համալիրով խոշոր ՍՊԱ կենտրոն կառուցել: Հարցը քննարկվել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի մասնակցությամբ խորհրդակցությանը քաղաքի պատասխանատուների հետ՝ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից կառավարության ղեկավարին ներկայացված ներդրումային ծրագրերի շրջանակում: ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Ջերմուկ քաղաք՝ քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի հետ շրջել առողջարանային քաղաքի տարբեր հատվածներում: Քննարկվել են առաջիկայում Ջերմուկում իրականացվելիք լայնամասշտաբ բարեկարգման ծրագրերը, որոնց զգալի մասը դեռևս անցյալ տարեվերջին ՀՀ նախագահի Վայոց ձորի մարզ կատարած այցի ընթացքում Հայաստանում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացված և իրականացվելիք գործողությունների համատեքստում են: Խորհրդակցության ընթացքում դիտարկվել և ընդունվել են նախագծային աշխատանքների մշակման համար մի շարք կարևոր որոշումներ, այդ թվում՝ մայթերի և փողոցների բարեկարգման, շենքերի ճակատների և կտուրների վերակառուցման, ինչպես նաև՝ կառուցապատման ճարտարապետական լուծումների և չափորոշիչների վերաբերյալ: Քննարկման ժամանակ կարևորելով Ջերմուկը բարեկարգ և գրավիչ զբոսավայր դարձնելու հարցը, Սարգսյանն անդրադարձել է Ջերմուկի լճի հարակից հատվածների, հետիոտն ճեմուղիների կառուցման նախագծային խնդիրներին, ինչպես նաև՝ քաղաքում ժամանցի համար նախատեսված բացօթյա ամֆիթատրոնի տեղադրության և քաղաքային զբոսայգու բարեկարգման ու կանաչապատման թեմաներին, ասվում է Քաղշինկոմիտեի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ջերմուկի զարգացման համար 10 մլն դոլար է հատկացվել, միջոցները տրամադրել է Ասիական բանկը որպես վարկ: Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյան 2016-ի ավարտին հայտնել էր, որ Ջերմուկում հիմնովին փոխվելու է բնակֆոնդը, տանիքները, բակերն են բարեկարգվելու, ասֆալտապատում է արվելու, մայթերն են նորոգվելու, ամբողջությամբ վերանորոգվելու է 12 հա քաղաքային այգին: Ըստ նրա, ճանապարհ կբացվի Գնդեվազ գյուղից դեպի Գնդեվանք եկեղեցի, ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |