Ուիլյամ Լահյու. Ամեն անգամ, երբ ՀՀ-ն գնում է ՆԱՏՕ, խոսում է ԼՂ, Ադրբեջանի և Թուրքիայի մասին10 հունիսի 2017 - 15:54 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն հարթակ է այլ երկրների վրա ազդելու համար: Այս մասին «ՆԱՏՕ-ն՝ որպես կայունացնող ուժ Հարավային Կովկասում, ներկայիս մարտահրավերներն ու առաջընթացները» թեմայով սեմինարի ժամանակասել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ հատուկ ներկայացուցիչ Ուիլյան Լահյուն: «Հայաստանն էլ կարող է օգտագործել այս հարթակը իրեն հուզող խնդիրները քննարկելու համար: Ամեն անգամ, երբ Հայաստանը գնում է ՆԱՏՕ, խոսում է Ղարաբաղի, Ադրբեջանի և Թուրքիայի մասին, և աշխատում է համոզել դաշինքի անդամներին Հայաստանի տեսակետների շուրջ, հետևաբար սա շատ կարևոր հարթակ է Հայաստանի համար: Նույնն էլ կարելի է ասել Ադրբեջանի մասին», - հավելել է նա: Լահյուի խոսքով, ՆԱՏՕ-ի դեպքում նման քննարկումներն ավելի արդյունավետ են, քան՝ այլ կառույցների, որովհետև փորձ է արվում հնարավորինս բավարարել բոլոր կողմերին, և եթե որևէ երկիր չհամաձայնի առաջարկվող որոշման հետ, ապա այն չի կարող ընդունվել, գրում է Aysor.am-ը: «ՆԱՏՕ-ն՝ որպես կայունացնող ուժ Հարավային Կովկասում, ներկայիս մարտահրավերներն ու առաջընթացները» թեմայով սեմինարն անցկացվում է Ծաղկաձորում: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Զինծառայողը մահացել է զորավարժարանում` զինտեխնիկան պատահական բախվել է «Ուրալին» Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն Երևանում կեսօրին բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 240 մասնակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը «Ինձ կարգալույծ չեն արել»,–ասել է նա Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը |