ԵԱՀԿ ՄԽ. Մեր առաջարկությունները նոր նախաձեռնություն չեն 3 դեկտեմբերի 2007 - 14:27 AMT PanARMENIAN.Net - «Ընդհանուր առմամբ, ղարաբաղյան հակամարտության կողմերը կառուցողական բանակցություններ են վարում: Կան տարաձայնություններ, նրանք դեռեւս առկա են, սակայն կարող եմ ասել, որ երկու կողմերն էլ կառուցողական են գործում: Դա չի նշանակում, թե նրանք համաձայնվում են 100 տոկոսով: Բնականաբար, եթե համաձայնվեին, մենք կլինեինք գործընթացի ավարտական փուլում»,-հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, Մադրիդում կայացած հանդիպմանը արտգործնախարարների միջոցով առաջարկները կամ հիմնարար սկզբունքների վարկածը փոխանցվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: «Վերջին 18 ամիսների ընթացքում մենք ԱԳ նախարարների եւ նախագահների հետ բարելավել ենք այդ սկզբունքները, եւ գտնում ենք, որ հասել ենք որոշակի արարողակարգի ավարտին մինչ ընտրությունները: Այժմ մենք փոխզիջման համար ամենալավ առաջարկներն ենք արել եւ ակնկալում ենք նախագահների պատասխանը: Սակայն դա նոր նախաձեռնություն չէ, դա նախաձեռնության ավարտն է, եւ այժմ, ինչպես ես արդեն ասացի, մենք սպասում ենք երկրների ղեկավարների պատասխանին»,-ընդգծել է ամերիկացի դիվանագետը, հաղորդում է Day.az-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |