ՀՀ ազատ ոճայինները 4 մեդալ են նվաճել Թբիլիսիի միջազգային մրցաշարում![]() 10 հունիսի 2017 - 22:12 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Ազատ ոճի ըմբշամարտում մրցումային առաջին օրը պայքարի մեջ են մտել 57, 65, 74 և 97 կգ քաշայինները: 65 կգ քաշային կարգում Վալոդյա Ֆրանգուլյանը դարձել է մրցաշարի հաղթող, իսկ Նարեկ Սիրունյանը` բրոնզե մեդալակիր: Ֆրանգուլյանն իր համար անսովոր այս քաշի եզրափակչում առավելության է հասել թուրք մրցակցի նկատմամբ: Վալոդյան սովորաբար հանդես է գալիս 61 կգ քաշային կարգում: Սիրունյանը երրորդ տեղի համար պայքարում տեխնիկական հաղթանակ է տարել, քանի որ նրա մրցակիցը չի ներկայացել, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն։ 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը դարձել է արծաթե մեդալակիր: 57 կգ Գարիկ Բասեղյանը բրոնզե մեդալ է նվաճել։ Այս քաշային կարգերը ներկայացնող մեր մյուս ըմբիշներին չհաջողվեց մրցանակային տեղեր զբաղեցնել: Հունիսի 11-ին պայքարի մեջ կմտնեն 61, 70, 86 և 125 կգ քաշային կարգերի ազատոճայինները: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |