Ֆրանսիայի ԱԺ ընտրություններում հաղթում է Մակրոնի կուսակցությունը![]() 12 հունիսի 2017 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կենտրոնամետ «Առա՛ջ, հանրապետություն» կուսակցությունը: Այդ մասին հայտնել է երկրի ՆԳՆ-ն բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո: «Առա՛ջ, հանրապետություն» կուսակցությունը հավաքում է ձայների 28,21%-ը: Երկրորդը աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցությունն է 15,77%-ով: Մարին լե Պենի «Ազգային ճակատը» հավաքում է 13,2%: Մակրոնի կուսակցության դաշնակից «Ժողովրդավարական շարժումը» հավաքում է 4,11%: Երկու կուսակցությունը միասին կարող է 390-430 մանդատ ստանալ խորհրդարանում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ընդհանուր առմամբ Ֆրանսիայի Ազգային ժողովում 577 տեղ կա: ԱԺ ընտրություններն ավանդաբար 2 տուրով են անցնում: Երկրորդ փուլը կկայանա հունիսի 18-ին: Երկրորդ փուլում քվեարկում են այն ընտրատարածքների ընտրողները, որտեղ առաջին փուլում ոչ ոք 50 տոկոսից ավելի ձայն չի հավաքել: Երկրորդ փուլ անցնելու համար առաջին փուլում առնվազն 12,5% է պետք հավաքել: Մասնակցությունը ընտրություններին կազմել է 51%: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |