Norway Chess. Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ![]() 12 հունիսի 2017 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Ստավանգերում ընթացող Norway Chess գերհզոր մրցաշարի հինգերորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Կրամնիկ – Նակամուրա, Կարյակին – Կարուանա, Կարլսեն – Գիրի, Անանդ – Սո պարտիաները ևս ոչ ոքին են ավարտվել, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Մրցաշարային աղյուսակ. Նակամուրա` 3.5 միավոր, 2-3 տեղ, Արոնյան, Կրամնիկ` 3-ական, 4-7 տեղ, Կարյակին, Կարուանա, Գիրի, Սո` 2.5-ական, 8-9, Կարլսեն, Վաշյե-Լագրավ` 2-ական, 10, Անանդ` 1.5 միավոր: Հունիսի 12-ին կայանալիք 6-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա ռուսաստանցի գրոսմեյստեր Վլադիմիր Կրամնիկի հետ: Մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը փայլուն ոճով հաղթել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին։ Արոնյանը խաղը գեղեցիկ քայլերով է հաղթել․ պարտիայի 12-րդ քայլում նա զոհաբերել է որակ, այնուհետև 17-րդ քայլին Արոնյանը զոհաբերել է նաև փիղը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |