Արոնյան. «Պարզապես հասկացանք, որ ֆերմայով զբաղվելն ավելի դժվար է, քան շախմատ խաղալը»

Արոնյան. «Պարզապես հասկացանք, որ ֆերմայով զբաղվելն ավելի դժվար է, քան շախմատ խաղալը»

PanARMENIAN.Net - Նորվեգիայի Ստավենգեր քաղաքում անցկացվող սուպերմրցաշարի հունիսի 11-ին կայացած տուրի լավագույն պարտիան է դարձել Լևոն Արոնյանի և Մագնուս Կարլսենի մենամարտը, որի ընթացքում հայ գրոսմայստերը ոչ մի շանս չի թողել աշխարհի չեմպիոնին:

«Պարզապես, երեկ մենք հասկացանք, որ գյուղատնտեսական աշխատանքով զբաղվելն ավելի ծանր է, քան շախմատ խաղալը, այդ պատճառով էլ կենտրոնացանք մեր հիմնական մասնագիտության վրա»,- այսպես իր հաղթանակը մեկնաբանել է Արոնյանը, Norway Chess-ին հղումով գրում է Sputnik Արմենիան:

Նորվեգիայում շախմատային սուպերմրցաշարի մասնակիցները մրցաշարից մեկ օր առաջ այցելել էին ֆերմա, որտեղ առաջատար գրոսմայստերներին ծանր աշխատանք էր բաժին ընկել` նրանք պետք է կով կթեին:

Ստավենգեր քաղաքի Norway Chess սուպերմրցաշարի չորրորդ տուրում Արոնյանը սպիտակներով հաղթանակ տարավ նորվեգացի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---