Եգիպտոսն էլեկտրոնային վիզաների տրամադրման համակարգ է փորձարկում![]() 12 հունիսի 2017 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի զբոսաշրջության նախարարությունը ԱԳՆ, ՆԳՆ, ինչպես նաև ավիացիայի նախարարության հետ համատեղ, էլեկտրոնային վիզաների համակարգի թեստավորում է սկսել: Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Յահյա Ռիդը: «Մուտքի էլեկտրոնային արտոնագրերի ներմուծման նախապատրաստումն ավարտված է: Դա արվում է երկրի ղեկավարության հրահանգներին համաձայն և նպատակ ունի խթանելու զբոսաշրջիկների ներհոսքը երկիր»,-ասել է նախարարը, գրում է ՌԻԱ Նովոստին եգիպտական «Աշ Շուրուք» թերթի վրա հղումով: Նախարարը պարզաբանել է, որ էլեկտրոնային վիզաների լիարժեք ներդրումը շրջանառության մեջ տեղի կունենա «մոտ ապագայում»: Եգիպտոսը մտադիր էր էլեկտրոնային վիզաներով մուտքը երկիր արտոնել հունիսի 1-ից, սակայն, հետաձգեց տեխնիկական պատճառներով: Ըստ Եգիպտոսի զբոսաշրջության նախարարի, այդ համակարգի շնորհիվ ցանկացած զբոսաշրջիկ աշխարհի ցանկացած կետում հնարավորություն կունենա երկրի մուտքի էլեկտրոնային արտոնագրի դիմում ներկայացնել: Ըստ նախարարի, Էլեկտրոնային վիզաները հնարավոր կլինի ստանալ և վճարել նախապես համացանցով, ինչը կարագացնի անձնագրային ստուգումն օդանավակայաններում: Ըստ փորձագետների, էլեկտրոնային վիզաների համակարգը զգալիորեն կավելացնի զբոսաշրջիկների հոսքն այն երկրներից, որոնց քաղաքացիներին Եգիպտոս այցելելու համար վիզա է հարկավոր: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |