ՌԴ-ն ոչնչացրել է քիմզենքի պաշարի 99%-ը![]() 12 հունիսի 2017 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կոչնչացնի թունավոր նյութերի 98,9%-ը: Այդ մասին հունիսի 12-ին հայտնել է քիմզենքի անվտանգ պահպանման և ոչնչացման դաշնային վարչության պետ, գեներալ-գնդապետ Վալերի Կապաշինը: «Ռուսաստանում ոչնչացվել է 39.528 տոննա թունավոր նյութ առկա 40.000 տոննայից, ինչը կազմում է պաշարի 98,9%-ը»,-ասել է նա, գրում է «Ինտերֆաքսը»: Կապաշինը հիշեցրել է, որ այդ նպատակով հատուկ ստեղծված 6 օբյեկտ ամբողջությամբ կատարել է դրված առաջադրանքը: Աշխատանքները շարունակվում են միայն վերջին՝ 7-րդ, օբյեկտում, Ուդմուրտիայի Կիզներ ավանում: Նա նշել է նաև, որ հուլիսի 1-ին «Կիզներ» օբյեկտում շահագործման կհանձնվի լյուիզիտով և VX տիպի թունավոր նյութերով հագեցած քիմզենքի ոչնչացման 2 կորպուս: «Մինչև 2017-ի ավարտն անվտանգության բոլոր միջոցների պահպանմամբ կոչնչացվեն նաև դրանք: Այդպիսով, ՌԴ-ում քիմզենքի բոլոր պաշարները լիովին ոչնչացվել են», -ասել է գեներալ-գնդապետը: Ավելի վաղ հայտարարվել էր,որ ՌԴ-ն ոչնչացրել է զարինի պաշարը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |