Նախարար. ՀՀ գյուղմթերքը սիրում ու ճանաչում են ԵՏՄ-ում![]() 12 հունիսի 2017 - 13:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասում է՝ ԵՏՄ երկրներում ոչ միայն ճանաչում են հայկական ապրանքը, այլև՝ սիրում: «Նրանք ուղղակի զարմանում են, թե ինչու է քիչ մեր ապրանքը: Այսինքն մեր արտահանողը դրսի հետ աշխատելու խնդիր ունի»,- նշում է Առաքելյանը, մեջբերում է Sputnik Արմենիան: Նախարարի խոսքով՝ կառավարությունն այս հարցը կարգավորելու նպատակով ծրագիր է պատրաստում մասնավոր հատվածի համար: Անդրադառնալով գյուղմթերքի իրացման գործընթացներին՝ Առաքելյանը նշել է, որկան աճեցման համար նախատեսված նոր տեխնոլոգիաների խնդիրներ: Նրա խոսքով` կառավարություն է ներկայացվել կաթիլային ոռոգման համակարգի ներդրման ծրագիրը, որը թույլ կտա նվազեցնել ջրի ծախսը և բարձրացնել բերքատվության ծավալն ու որակը: Հունիսի 8-ին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Բելառուսի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Վիտալի Վովկի հետ:Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում իրականացվող գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության և գյուղատնտեսական տեխնիկայի կայանի (ԳՏԿ) հիմնադրման ծրագրերին վերաբերող հարցեր: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |