Ֆիզիկայի քննությունից կտրվել է դիմորդների 21%-ը![]() 12 հունիսի 2017 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին հայտնի են դարձել ֆիզիկա քննության նախնական արդյունքները: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Արա Իսպիրյանը տեղեկացրել է, որֆիզիկայի քննությանը մասնակցել է 1488 դիմորդ, միջին միավորը 12,4 է, անբավարար է ստացել քննության մասնակիցների 21 %-ը: «Ավանդաբար Ֆիզիկա առարկայի քննությունից անբավարար ստացածների թիվը մեծ է լինում, որովհետեւ դիմում են նաեւ Վազգեն Սարգսյան ռազմական ակադեմիայի եւ Մոնթե Մելքոնյանի դիմորդները, մեր զինվորները, որոնք այնքան էլ պատրաստված չեն լինում: Առավելագույն 20 միավոր ստացել է 28 հոգի: Ֆիզիկայի քննությունը տեսակով բացառիկ է, այնտեղ եւ թեքումով դպրոցների երեխաներ են լինում, եւ սովորական դիմորդներ, դրա համար շատ են լինում եւ «կտրվածները», եւ բարձր արդյունք ստացած դիմորդները»,-ասել է ԳԹԿ տնօրենը, մեջվերում է Aravot.am-ը: Նրա խոսքով, այս տարվա ֆիզիկայի քննության արդյունքները նախորդ տարվանից էականորեն չեն տարբերվում: «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանը մասնակցած 5011 դիմորդից առավելագույն 20 միավոր է ստացել 51 դիմորդ:«Առարկայի միջին միավորը կազմել է 13.1: Անբավարար են ստացել 9 տոկոսը, իսկ 80 տոկոսը եղել է միջին միավորների սահմաններում՝ 7.5-16»,- ասել է ԳԹԿ տնօրենը, հաղորդում է Panorama.am-ը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |