ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու բանակցությունները կմեկնարկեն հունիսի 19-ին

ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու բանակցությունները կմեկնարկեն հունիսի 19-ին

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի Brexit-ի գծով նախարար Դևիդ Դևիսը հաստատել է, որ Եվրամիության կազմից երկրի դուրս գալու վերաբերյալ բանակցությունները կմեկնարկեն հունիսի 19-ին:

Նախարարը նշել է, որ Միացյալ Թագավորությունը կարող է դուրս գալ բանակցություններից առանց համաձայնագրի, գրում է ՌԻԱ Նովոստին BBC-ի վրա հղումով:

Ըստ Դևիսի, բանակցությունների առաջնային թեման կլինի ԵՄ և Մեծ Բրիտանիայի քաղաքացիների կարգավիճակը նոր պայմաններում:

Նախատեսվում էր, որ Brexit-ի գծով բանակցությունները կսկսվեն Մեծ Բրիտանիայում համընդհանուր ընտրություններից 11 օր անց: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը արտահերթ ընտրությունների արդյունքում հունիսի 8-ին վերընտրվել է խորհդարան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---