Վարչապետ. Մտադիր չեմ հրաժարական տալ![]() 12 հունիսի 2017 - 14:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ հրաժարականի դիմում ներկայացնելու մտադրություն չունի: Լրագրողի հարցին, թե ինչ հարաբերություններ ունի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Կարեն Կարապետյանը պատասխանել է. «Շատ լավ, աշխատանքային, հարգալից, գործնական», մեջբերում է Panorama.am-ը: Դիտարկմանը, թե իր հրաժարականի մասին լուրերն ինչու ծագեցին, վարչապետը նշել է, որ չի կարող ասել, թե ինչի համար են տարածել իր հրաժարականի մասին լուրերը: Ավելի վաղ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որՎարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի: «Վարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի, իսկ պարբերաբար հրապարակ նետվող լուրերը իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին մտացածին են, և իշխանության ու կուսակցության մակարդակում մենք շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմադրության հեղինակները, ինչպիսին է նրանց ցանկությունը, բայց կարծում եմ, որ իրավիճակի վրա դա որևէ ազդեցություն ունենալ չի կարող: Մեր երկրում և մասնավորապես մեր կուսակցությունում առողջ աշխատանքային մթնոլորտ է»,-ասել է ՀՀ նախագահը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |