Կրթական ծրագիր. Սմարթ սենյակների ստեղծում, անգլերենի խորացված ուսուցում, ճաշարանների նորոգում12 հունիսի 2017 - 16:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԳՆ-ն և «Հայաստանի մանուկներ հիմնադրամը» համագործակցության հուշագիր են ստորագրել: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է է, որ մարզերում օտար լեզուների դասավանդման խնդիր կա, ևհենց հիմնադրամի միջոցով էլ պետք է այս խնդիր լուծել: Մկրտչյանը նշել է նաև, որ, ըստ հուշագրի, նախատեսվում է տեխնոլոգիապես հագեցած դասասենյակների` սմարթ սենյակների ստեղծում, դպրոցական ճաշարանների վերանորոգում, արտադասարանային նախաձեռնությունների խրախուսում, այսինքն` արվեստներ և արհեստներ, սպորտ, անգլերենի ուսուցում: «Հիմնադրամը մեր կրթական մակարդակը տանում է միջազգային ճանաչման: Սա մտադրությունների հուշագիր է, որը, մի կողմից, ամրագրում է իրենց ուղենիշները, մյուս կողմից` մենք պետք է փորձենք մի քանի ուղղություններով օգտագործել հիմնադրամի փորձը: Օրինակ` կփորձենք օգտագործել նրանց ներուժը` որոշակի մասնագետներ հրավիրելով Հայաստան», - ասել է նախարարը: Նա հավելել է. «Հիմնադրամը Լոռու մարզի Դեբետ համայնքում Սմարթ կենտրոն է կառուցում, և հույս ունեմ` շուտով կենտրոնի բացումը կանենք: Հիմնադրամի աշխատանքը շատ մեծ է ոչ միայն կրթության, այլ նաև այլ ասպարեզներում, այն նպաստում է Հայաստանի վարկանիշի բարձրացմանը»: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում մեդիագրագիտության կարևորման ու տարածման ուղղությամբ համագործակցության մասին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |