Հայ մարզիկ-զինվորները Ֆինլանդիայում հաղթել են «Ռազմամարզական կողմնորոշում» մարզաձևում

Հայ մարզիկ-զինվորները Ֆինլանդիայում հաղթել են  «Ռազմամարզական կողմնորոշում» մարզաձևում

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ մարզիկ-զինծառայողները Ֆինլանդիայում հաղթող են ճանաչվել 2017թ. Համաբանակային 16-րդ սպարտակիադայի ընթացքում` «Ռազմամարզական կողմնորոշում» մարզաձևում:

ՀՀ զինված ուժերի երեք զինծառայող Ֆինլանդիայի Համինա քաղաքում մասնակցում է հունիսի 11-16-ը անցկացվող Ռազմական կողմնորոշման միջազգային 50-րդ առաջնությանը: Հայ զինծառայողներն ընդգրկված են միջազգային առաջնության երկու մարզաձևերում` միջին տարածության մրցաշարի (7-8 կմ) և փոխանցումավազքի, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ռազմական կողմնորոշման միջազգային 50-րդ առաջնության կազմակերպիչը Ռազմական սպորտի միջազգային խորհուրդն է (CISM):

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---