Անկարան մեղադրել է գյուլենականներին Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության մեջ

Անկարան մեղադրել է գյուլենականներին Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության մեջ

PanARMENIAN.Net - Թուրքիայի ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովը սպանվել է իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO կազմակերպության հրամանով: Այսպիսի եզրակացության է եկել Անկարայի դատախազությունը:

Ըստ դատախազության, սպանությունը գործած Մևլութ Ալթինթաշը շփումներ է ունեցել 5 անձի հետ, որոնք վերոնշյալ կազմակերպության անդամներ են: Բացի այդ, քննիչները պարզել են, որ Ալթինթաշը հանդիպել է գյուլենականներից մեկի հետ Կիպրոսում, 5-աստղանի մի հյուրանոցում, որտեղ հրահանգներ է ստացել ինչպես սպանել ՌԴ դեսպանին, հայտնում է ՏԱՍՍ-ը NTV-ի վրա հղումով:

ՌԴ դեսպանը Կառլովը սպանվել է 2016-ի դեկտեմբերի 19-ին Անկարայում: Մարդասպանը ոստիկանության աշխատակից Մևլութ Ալթինթաշն էր: Դեսպանի վրա կրակել են, երբ վերջինս ելույթ էր ունենում ժամանակակից արվեստի կենտրոնում՝ ցուցահանդեսի բացման ժամանակ:

2017-ի սկզբին թուրքական ոստիկանությունը մի քանի կասկածյալի է ձերբակալել, իսկ մարտին մի ռուսաստանցի կնոջ, որը ենթադրաբար կարող է կապ ունենալ դեսպանի սպանության հետ: Ենթադրվում է, որ նա շփում է ունեցել հանցագործի հետ սպանության նախօրեին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---