ԶԼՄ-ներ. Իսրայելի ՀԾ-ն իմացել է՝ ԻՊ-ն ինքնաթիռներում ահաբեկչություններ է պատրաստում13 հունիսի 2017 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի հատուկ ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է տեղեկություն ստանալ այն մասին, որ «Իսլամական պետությունը» մտադիր է ահաբեկչություն գործել ինքնաթիռներում նոութբուքի միջոցով: Այդպիսի ծրագրերի մասին, ըստ The New York Times, Իսրայելի հատուկ ծառայություններն իմացել են, ներթափանցելով ԻՊ սիրիական օղակներից մեկի համացանցը: Ահաբեկիչները քննարկել են, թե ինչպես այնպիսի պայթուցիկ պատրաստել, որ օդանավակայանների սարքավորումները չտարբերակեն, և մտադիր էին ռումբը քողարկել նոութբուքերի մարտկոցների միջոցով, հայտնում է Meduza-ն: Իսրայելն օպերատիվ տվյալները փոխանցել է ԱՄՆ-ին: Ըստ պարբերականի, հենց այդ տեղեկությունն էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Մայիսի կեսին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Թրամփն ինչ-որ գաղտնի տեղեկություն է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Ավելի ուշ պարզվեց, որ խոսքը ԻՊ ահաբեկիչների պլանների մասին էր, որոնք մտադիր են պայթյուն կազմակերպել որևէ ինքնաթիռում: Իսրայելն այն ժամանակ կտրուկ բացասաբար արձագանքեց տեղեկությունը ՌԴ-ին հայտնելուն: Երբ 2017-ի մարտին որոշ չվերթներում նոութբուքերի արգելք սահմանվեց, ենթադրություններ հնչեցին, որ դա կապված է այդ սարքերն ահաբեկչության համար օգտագործելու հավանականության հետ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |