Forbes. Քոմբսը, Բեյոնսեն, Ռոուլինգը՝ ամենաբարձր վարձատրվող հայտնիները![]() 13 հունիսի 2017 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի ռեփ կատարող Շոն Քոմբսը, առավել հայտնի որպես Diddy, գլխավորել է ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցանկն ըստ ամերիկյան Forbes ամսագրի: 2016-ի հունիսից ռեփերը վաստակել է 130 մլն դոլար, չհաշված հարկերը: Երկրորդ հորիզոնականում է երգչուհի Բեյոնսեն՝ նրա եկամուտները հանդեսը գնահատում է 105 մլն դոլար: Եվ առաջատարների եռյակը եզրափակում է գրող Ջոան Ռոուլինգը՝ Հարրի Փոթերի մասին վեպերի հեղինակը, տարեկան 95 մլն դոլար եկամուտով: Ցանկի հաջորդ հորիզոնականներում են կանադացի ռեփեր Դրեյքը 94 մլն դոլար տարեկան եկամուտով և Մադրիդի «Ռեալ» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն, որը մեկ միլիոնով պակաս է վաստակել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ընդհանուր առմամբ աշխարհի 100 ամենաբարձր վարձատրվող հայտնի անձանց եկամուտները կազմել են 5.15 մլրդ դոլար առանց հարկերի: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |