Էստոնիան կողմ է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացմանը13 հունիսի 2017 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Էստոնիան կողմ է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացմանը: Այս մասին հունիսի 13-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասել է Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը, որը պաշտոնական այցով Հայաստանում է իր երկրի՝ Եվրախորհրդում նախագահությունը ստանձնելու նախաշեմին: Մասնավորապես, անդրադառնալով հարցին, թե կարելի է ակնկալել, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացը տեղի կունենա Էստոնիայի նախագահության օրոք, Միկսերն ասել է. «Ինձ թվում է, որ մարդկանց ազատ տեղաշարժը շատ կարևոր ասպեկտ է երկրներն ու ազգերն իրար մոտեցնելու գործում: Շատ կցանկանայի տեսնել Եվրամիության և Հայաստանի միջև մարդկանց տեղաշարժի դյուրացման գործընթացը: Լավ կլիներ ավելի շուտ, քան ուշ: Էստոնիան շահագրգռված է տեսնել այս գործընթացի արագ ավարտը, բայց ի վիճակի չեմ ժամկետներ նշել ավարտի մասին: Հուսամ, որ մենք թափ կհավաքենք»,- գրում է Panorama.am-ը: Ինչ վերաբերում է Հայաստան-Էստոնիա հարաբերություններին, Միկսերն ասել է, որ երկկողմանի ուղղությամբ հարաբերությունները սերտ են, բարեկամական, հայտնաբերել են, որ տնտեսական, առևտրային հարաբերություններում կա չօգտագործված ներուժ: Միաժամանակ հավելել է, որ կան որոշ ասպարեզներ, որտեղ նշանակալի նվաճումներ կան: Իր հերթին ՀՀ ԱԳ ղեկավարը կարևորել է իր էստոնացի գործընկերոջ այցն ու ասել, որ «Էստոնիան խորհրդի նախագահությունը ստանձնելու է հուլիսի 1-ից։ Այդ ընթացքում Հայաստանը նախատեսում է Եվրամիության հետ ստորագրել շրջանակային փաստաթուղթը», մեջբերում է Aysor.am-ը։ Նա ևս ընդգծել է՝ Էստոնիայի հետ հարաբերություններում կա բավականին չօգտագործված ներուժ։ «Օրինակ՝ մեր առևտրական շրջանառությունն անցած տարի կազմել է մոտ 10 մլն։ Դա շատ ցածր թիվ է, սակայն կարծում եմ՝ մեր ներուժը շատ ավելի մեծ է», - ասել է Նալբանդյանը՝ հույս հայտնելով, որ այն կօգտագործվի։ Էստոնիայի արտգործնախարարի այցի շրջանակում նախատեսվում են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի հետ։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |