2017-ի առաջին եռամսյակում ՌԴ-ից ՀՀ 20%-ով ավելի շատ զբոսաշրջիկ է ուղևորվել

2017-ի առաջին եռամսյակում ՌԴ-ից ՀՀ 20%-ով ավելի շատ զբոսաշրջիկ է  ուղևորվել

PanARMENIAN.Net - 2017-ի առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանն ընդգրկվել է ռուս զբոսաշրջիկների ԱՊՀ նախընտրած ուղղությունների առաջին եռյակում: ՏուրՍտատ գործակալությունը վերլուծել է Ռուսաստանից արտագնա զբոսաշրջության վիճակագրությունը 2017-ի առաջին 3 ամսում:

2017-ի առաջին եռամսյակում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների քանակը դեպի Հայաստան աճել է 20% -ով՝ հասնելով 65.000-ի:

ՌԴ-ից արտագնա զբոսաշրջությունը ԱՊՀ երկրներ և նախկին ԽՍՀՄ երկրներ աճել է նաև դեպի Ադրբեջան (31%-ով՝ մինչև 139.000) և Վրաստան (27%-ով՝ մինչև 135.000):

Ըստ գործակալության, ընդհանուր առմամբ ՌԴ-ից արտագնա զբոսաշրջային ուղևորությունների քանակը 2017-ի առաջին 3 ամսում հասել է 6.7 մլն, ինչը 24%-ով ավեի է, քան 2016-ի նույն ժամանակահատվածում:

Ավելի վաղ Երևանն ընդգրկվել էր ամառային weekend-ի համար ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած քաղաքների 10-ում::

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---