Գիտնականներ. Աշխարհում մոտ 2,2 մլրդ մարդ ավելորդ քաշ ունի13 հունիսի 2017 - 14:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ գիտնականները գնահատել են ավելորդ քաշով մարդկանց քանակն ամբողջ աշխարհում՝ այդպիսիք 2,2 միլիարդ են: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է New England Journal of Medicine-ում: Աշխարհում մոտ 712 մլն մարդ կամ բնակչության 10 տոկոսը ճարպակալությունից է տառապում, այդ թվում 108 մլն երեխա և 604 մլն մեծահասակ: Ճարպակալման ամենաբարձր ցուցանիշը մեծահասակների շրջանում գրանցվել է Եգիպտոսում, իսկ երեխաների՝ ԱՄՆ-ում: Մեծահասակների ճարպակալման ամենացածր ցուցանիշը Վիետնամում է գրանցվել, իսկ երեխաների՝ Բանգլադեշում, գրում է Lenta.ru-ն: Մեծահասակների շրջանում ճարպակալությամբ տառապողների բացարձակ թվով առաջատարները ԱՄՆ-ն և Չինաստանն են, իսկ երեխաների՝ Չինաստանն ու Հնդկաստանը: Հեղինակները նման արդյունքների են եկել, վերլուծելով 1980-2015թթ. շրջանում հավաքված տվյալները: Եթե մարմնի զանգվածի գործակիցը 25-29 է, նշանակում է գործ ունենք ավելորդ քաշի հետ, եթե այդ պարամետրը 30 և ավելի է, արդեն կարելի է խոսել ճարպակալության մասին: Տվյալ չափանիշները կիրառելի չեն ծանրամարտով զբաղվող մարզիկների համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |