ՀՀ 3 թաեքվոնդոիստ հանդես կգա աշխարհի առաջնությունում

ՀՀ 3 թաեքվոնդոիստ հանդես կգա աշխարհի առաջնությունում

PanARMENIAN.Net - Հունիսի 24-ից 30-ը Հարավային Կորեայի Մուջու քաղաքում կկայանա թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունը:

Ներկա պահին մասնակցության հայտ ներկայացրել է 183 երկիր (մոտ 2500 մարզիկ):

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանը հայտնել է, որ աշխարհի առաջնությունում մեր երկիրը կներկայացնեն Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Դավիթ Վարդումյանը (74 կգ) և փորձառու Արման Երեմյանը (87 կգ):

«Հիմա թաեքվոնդոիստներն ուսումնամարզական հավաք են անցկացնում մայրաքաղաքի «Օլիմպիական ապագա» հավաքական թիմերի մարզական կենտրոնում: Հուսով եմ, աշխարհի առաջնություն մեր մարզիկները կներկայանան լավ մարզավիճակով և կկարողանան պայքարել մրցանակային տեղերի համար»,- ասել է Դանիելյանը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---