ԱԺ նախագահ. ՀՀ-ն մտադիր է ավելացնել ՆԱՏՕ-ի հետ գործակցության տեմպը13 հունիսի 2017 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր է ավելացնել ՆԱՏՕ-ի հետ իր համագործակցության ներկայիս տեմպը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների» ծրագրի իրականացմանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի մասնակցությամբ միջազգային խաղաղապահ գործողություններում իր ներգրավվածությանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հետ հանդիպմանը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանի մասնակցությունը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին գնահատվում է իբրև մեր երկրի բազմաշերտ անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ: Այս համատեքստում Արա Բաբլոյանը կարևորել է Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին և նշել. «Խաղաղապահ գործողությունների շնորհիվ մեր կարևոր ներդրումն ենք ունենում միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում՝ անվտանգություն սպառողից վերածվելով անվտանգություն արտադրողի»: Արա Բաբլոյանը կարևորել է խորհրդարանական համագործակցության ձևաչափը և նշել, որ 2002 թվականին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ասոցացված անդամ դառնալուց ի վեր ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցել է կազմակերպության աշխատանքներին. մեր երկրում երեք անգամ անցկացվել է Ռոուզ-Ռոթ սեմինարը և տեղի են ունեցել ՆԱՏՕ ԽՎ-ի հանձնաժողովների այցեր: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի և ՆԱՏՕ ԽՎ-ի ծրագրերին Հայաստանի մասնակցությունը կնպաստի մեր երկրում կայուն առաջընթացին, ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին: Այս համատեքստում Արա Բաբլոյանն արձանագրել է, որ Հայաստանն այսօր այնպիսի պետություն է, որը ոչ միայն աշխարհի համար որևէ խնդիր չի ստեղծում, այլև ակտիվորեն մասնակցում է աշխարհում խաղաղության ապահովմանն ուղղված գործընթացներին, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն իր հերթին ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները գնահատել է որպես վստահելի և հուսալի հարաբերություններ, որոնք, անշեղորեն առաջ ընթանալով, բավարարում են երկու կողմերին: Պարոն Ապատուրայն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանին ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար: Ջեյմս Ապատուրայը կարևորել է հասարակության և խորհրդարանի ցանկությունը ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը շարունակելու ու զարգացնելու գործում և նշել, որ առաջիկայում կլինեն Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող նոր ծրագրեր: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ևս ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի ղեկավարած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են աղետների ռիսկի նվազեցման, երկրի դիմակայունության և քաղաքացիական ենթակառուցվածքների պատրաստվածության մակարդակի բարձրացման ուղղություններով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընդլայնումը «Անհատական գործընկերության գործողությունների» (ԱԳԳԾ) ծրագրի շրջանակում: Կողմերը քննարկել են հնարավոր համագործակցությունը կրթական ոլորոտւմ՝ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հարթակում. քաղաքացիական պատրաստվածության մակարդակի բարձրացման համար նախատեսվում է տարբեր ծրագրերի միջոցով աղետների արձագանքման ուժերի մասնագիտական գիտելիքների, հմտությունների ու կարողությունների բարելավում, փորձի փոխանակում, փրկարարների վերապատրաստում, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Ջեյմս Ապատուրայը վերահաստատել էր ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Դաշինքի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին |