Իրանի գերագույն առաջնորդը մեղադրել է ԱՄՆ-ին ԻՊ ստեղծման մեջ![]() 13 հունիսի 2017 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին մեղադրել է ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքում իրավիճակի ապակայունացման և ահաբեկչական «Իսլամական պետության» ստեղծման մեջ: «ԱՄՆ հայտարարություններն այն մասին, որ իրենք պայքարում են ԻՊ դեմ, կեղծ են»,-ասել է այաթոլլան, գրում է Lenta.ru-ն The Independent-ի վրա հղումով: Համենեին հավելել է, որ Թեհրանը մտադիր չէ հարաբերություններ հաստատել Վաշինգտոնի հետ. «Մեր խնդիրների մեծ մասն ուղղակի անհնար է Վաշինգտոնի հետ լուծել: Ամերիկան ահաբեկչական երկիր է և սատարում է ահաբեկիչներին»,-ասել է նա: ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները զգալիորեն վատթարացել են: ԱՄՆ նախագահն ուղղակի մեղադրել Իրանին ծայրահեղականների ֆինանսավորման մեջ, իսկ Թեհրանն ի պատասխան հայտարարեց, որ ԱՄՆ քաղաքականությունը ճգնաժամեր է առաջացնում տարածաշրջանում: Ապրիլի 19-ին Թրամփը հանձնարարել է Ազգային անվտանգության խորհրդին գնահատել Իրանի հետ միջուկային գործարքի պայմանները: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը Էր Ռիադում իսլամական երկրների առաջնորդների հետ հանդիպմանը, որին Թեհրանի ներկայացուցիչները չեն մասնակցել, մեղադրել է Իրանին ահաբեկչությանը և Սիրիայի իշխանություններին աջակցելու մեջ: Թրամփը նաև զգուշացրել է Թեհրանին, որ հարկավոր է «ավելի զգուշավոր լինել ԱՄՆ հետ հարաբերություններում»: Այդ մասին Թրամփը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ բանակցություններից առաջ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |