Արմավիրում կարկուտից 9 համայնք է տուժել. Վնասվել է բերքի 30-40%-ից 100%-ը![]() 13 հունիսի 2017 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած ուժգին կարկուտից 9 համայքնում վնասվել է միրգ-բանջարեղենը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին Արմավիրի մարզպետարանից: «Տարբեր համայնքներում վնասների չափը տարբեր է. 30-40%-ից մինչև 100% բերքը վնասվել է: Տուժել է կարտոֆիլը, լոբին, խաղողը և այլն», - նշեցին մարզմետարանից: Յուրաքանչյուր համայնքում բերքի վնասի չափը գնահատելու նպատակով հանձնաժողով կստեղծվի: Վնասների չափերի մասով տվյալները կներկայացվեն կառավարությանը: Ըստ ռադիոլոկացիոն տվյալների կարկուտ է տեղացել Երևան քաղաքի և Արագածոտնի մարզի Արուճ, Շամիրամ, Արմավիրի մարզի Մրգաստան, Դողս համայնքների, Շահումյանի թռչնաֆաբրիկայի և Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի տարածքներում, որոնք չեն վերասկվում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից: Կարկուտ է տեղացել նաև Արմավիրի մարզի վերահսկվող Ամբերդ, Արագած, Լեռնամերձ, Աղավնատուն, Դաշտ, Արգինա, Այգեշատ (Վաղարշապատ) համայնքների տարածքներում: Կարդացեք նաև՝ Գյուղնախը գնահատում է կարկուտի հասցրած վնասը Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |