C դիվիզիոնի ԵԱ. ՀՀ Բասկետբոլի Մ18 հավաքականի կազմը հայտնի է![]() 13 հունիսի 2017 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց Մ 18 տարեկանների հավաքականը երկար դադարից հետո կմասնակցի ԵվԲասկետբոլի Հայաստանի տղամարդկանցրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Վերջին անգամ այս տարիքային խմբի աշխարհամասի առաջնությունում Հայաստանը ներկայացել էր 2007 թվականին: Հավաքականի ավագ մարզիչ Եղիշ Դավթյանը հրապարակել է թիմի կազմը: Նա հայտնել է, որ հրավիրել է բասկետբոլիստներ Հայաստանից, Արցախից եւ արտասահմանից: Հավաքականի կազմում ընդգրկվել են` Ալեքս Իսկանդերյանը, Գեորգի Հովհաննիսյանը, Զաքար Դավիդյանը, Անդրե Զոհրաբյանը, Արտյոմ Պեչենջյանը, Վլադիմիր Հարությունյանը, Շանթ Արսլանյանը, Գեորգի Պոդկոլզինը, Ավո Դանիելյանը, Արման Դանիելյանը, Դավիթ Միքայելյանը, Արամ Մկրտչյանը, Գեորգի Շախնազարովը: «Ուսումնամարզական հիմնական հավաքը սկսելու ենք հունիսի 19-ին, քանի որ մեր բասկետբոլիստները տարբեր օրերի են ժամանելու: Իսկ մինչ այդ մյուսների հետ կմարզվենք Օլիմպավանում: Նայել եմ մեր բասկետբոլիստների խաղերի տեսագրությունները, դրական կարծիքներ լսել արտասահմանի այն մասնագետներից, որոնք աշխատում են նրանց հետ: Դեռեւս անձամբ ծանոթ չեմ խաղացողների հետ: Կարծում եմ` վատ թիմ չենք ունենա: Մարզումների ժամանակ կհասկանամ բասկետբոլիստների ներուժը եւ, ըստ այդմ, կկառուցենք մեր խաղը: Հավաքի ընթացքում նաեւ ընկերական խաղ կունենանք Վրաստանի նույն տարիքային հավաքականի հետ»,- ասել է մարզիչը, մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Եղիշ Դավթյանը հետեւել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության խմբային փուլի մեր մրցակիցների` Կիպրոսի, Կոսովոյի եւ Նորվեգիայի խաղերին: Ըստ նրա` բավականին ուժեղ խմբում ենք հայտնվել. «Չկա մարզիչ, որ չցանկանա չեմպիոն դառնալ: Մեր հիմնական նպատակը եզրափակիչ դուրս գալն է: Կանենք ամեն ինչ, որ մեր առջեւ դրված խնդիրը պատվով կատարենք»,- նշել է նա: Բասկետբոլի տղամարդկանց Մ 18 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 4-9-ը Կիպրոսում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |