Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածը դուրս է գրվել![]() 13 հունիսի 2017 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 13-ին՝ ժամը 14:03-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանից-Մոսկվա ուղևորվող երթուղային ավտոբուսը Վորոնեժի մարզում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրի առուն, կան տուժածներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը: Ըստ նախնական տեղեկության՝ ժամը 08:40-ին (տեղական ժամանակով) Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 710-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. Mercedes մակնիշի 618 АD 61 պետհամարանիշով Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսը (պատկանում է «ԴեՌոյալ-ԼԻԴԵՐ» կազմակերպությանը) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել առուն. 2008 թ. ծնված Լուսինե Ռազմիկի Թամայանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վորոնեժի շրջանի Բոգաչար քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Ավտոբուսում եղել են 39 ուղևոր և 2 վարորդ: Տեղեկությունը փոխանցվել է ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա.Ղազարյանին։ Ավելի վաղ տեղեկացվել է, որ տուժել է երեք մարդ, այդ թվում՝ երկու երեխա:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |