Երևան - «Զվարթնոց» օդանավակայան փորձնական երթուղի է գործարկվել (թարմացված)![]() 14 հունիսի 2017 - 09:03 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին՝ առավոտյան ժամը 10:00-ին, գործարկվել է Երևան - «Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների փորձնական երթուղին: Այն կաշխատի շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։ Երթուղային ավտոբուսով «Զվարթնոց» օդանավակայան մեկնող առաջին ուղևորները լրագրողներն ու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչներն են եղել: Այն կազմակերպել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը՝ երթուղին կանոնակարգելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն: Ուղևորափոխադրումները կիրականացվեն Հանրապետության հրապարակի շատրվաններին կից գծանշումներով առանձնացված տարածքից, ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, որոնք կահավորված են օդորակիչներով և օդափոխիչներով։ Փոխադրավարձը մեկ ուղևորի համար 300 դրամ է։ Հունիսի 8-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետն անդրադարձել է տաքսիստների մատուցած ծառայություններին և մասնավորապես արտաքին տեսքին։ Նրա խոսքով, մատուցվող ծառայությունները չեն համապատասխանում պահանջներին։ «Անթրաշ, «չստիկով», սիգարետը բերանին, Երևանյան լիճը Սևանա լճի տեղ ցույց տվող»,- Կարապետյանն այսպես է նկարագրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցող վարորդներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |