Բախումներ Վանում և Բինգյոլում. ՔԱԿ 20 զինյալ է սպանվել![]() 14 հունիսի 2017 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Վանում և Իրաքի հյուսիսում Թուրքիայի ԶՈւ ավիագործողության հետևանքով Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 20 զինյալ է սպանվել: Այդ մասին ասվում է թուրքական Գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ: «Վան գավառի Գեվաշ շրջանում օդային գործողության արդյունքում հունիսի 13-ին ՔԱԿ 4 զինյալ է սպանվել: Ավիացիոն գործողություն է անցկացվել նաև Իրաքի հյուսիսում՝ Հաքուրք շրջանում, որտեղ սպանվել է 5 զինյալ, իսկ հյուսիսային Իրաքի Զապ շրջանում՝ 11 զինյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ գլխավոր շտաբի, ոչնչացվել է նաև ՔԱԿ զինամթերքի պահեստն ոը զենիթային կայանքը: ՔԱԿ զինյալների և թուրք զինվորականների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել Բինգյոլ գավառում: 2 թուրք զինծառայող է վիրավորվել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում է Haqqin.az-ը CNN Turk-ի վրա հղումով: CNN Turk ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |